Հանրագիտարան

Հին քարի դար (Պալեոլիթ)

Պատմության վաղնջական ժամանակները Հնագույն մարդկանց պատմությունը համաշխարհային պատմության սկզբնափուլն է, որն անվանում են նախնադար:

Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են նաև քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի`   հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ): Հին քարի դարն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Ք.ա. XII հազարամյակն ընկած ժամանակաշրջանը:

Հնագույն մարդիկ
 
Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով`   դրանք ուղեկցելով իմաստավոր ողհնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակա լումն էր, որը սկսվեց
մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսա ռատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փոր ձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս: 
 
Մարդկանց զբաղմունքը
 
Սկզ բում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածք
չունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին:
Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:
 
Տոհմական համայնքը
 
Հին քարի դարի վերջում կատարվեցին հասարակական կարևոր փոփոխություններ: Ձևավորվեց ժամանակակից բանական մարդը: Մարդկանց հարաբերություններն աստիճանաբար կայունացան: Դրա հիման վրա ձևավորվեցին մարդ կանց հասարակական նոր միավորումներ՝ տոհմական համայնքներ: Տոհմական համայնքը միասին ապրող արյունակից ազգա կանների խումբ էր: Ի տարբերություն նախ նադարյան հոտի`   համայնքն ուներ բնակության մշտական տարածք: Համայնքի անդամների պատկերացմամբ՝ նրանք ծագում էին միևնույն նախնուց և պարտավոր էին հոգ տանել ու պաշտպանել մյուսներին:
 
Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը
 
XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: